ՆԵԵՄԻԱ 1:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն հիշի՛ր այն խոսքը, որ պատվիրեցիր Մովսես ծառայիդ՝ ասելով. “Եթե դուք հանցանք գործեք, ես ձեզ կցրեմ ազգերի մեջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիշի՛ր, Տե՛ր, այն խոսքը, որ պատվիրեցիր քո ծառա Մովսեսին՝ ասելով. “Եթե դուք չպահեք իմ օրենքը, ես ձեզ կցրեմ հեթանոսների մեջ, |
Ես քեզ պիտի ցրեմ ազգերի մեջ, քեզ պիտի սփռեմ երկրների մեջ և քո անմաքրությունը պիտի վերացնեմ քեզնից։
Ուստի քո մեջ հայրերը որդիներին պիտի ուտեն, իսկ որդիներն իրենց հայրերին պիտի ուտեն. քեզ դատաստաններ պիտի անեմ ու ամբողջ մնացորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին։
Եվ ես ձեզնից ոմանց կենդանի պիտի թողնեմ, և ոմանք պիտի ազատվեն սրից, երբ ցրվեք ազգերի և երկրների մեջ։
Տերը քեզ կգցի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կծառայես օտար՝ փայտե և քարե աստվածների, որոնց չէիք ճանաչել ո՛չ դու, ո՛չ էլ քո հայրերը։