Մարկոս 9:39 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով մի հրաշք գործի ու հետո անմիջապես կարողանա ինձ չարախոսել. Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսն ասաց. «Արգելք մի՛ եղեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի ու կարողանա ինձ հայհոյել. |
Հովհաննեսը նրան ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, բայց նրան արգելեցինք, որովհետև մեզ չի հետևում»։
Դրա համար ձեզ հայտնում եմ, որ Աստծու Հոգով խոսող ոչ ոք չկա, որ Հիսուսին նզովյալ ասի. և ոչ ոք չի կարող Հիսուսին «Տեր» ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։
այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում և հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով՝ ինքս անպիտան լինեմ։
Բայց ի՞նչ նշանակություն ունի. ինչպես էլ որ լինի՝ պատրվակով թե ճշմարտապես, Քրիստոսն է քարոզվում, ու սրա համար ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ,