Մարկոս 6:49 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ աշակերտները տեսան նրան լճի վրա քայլելիս, կարծեցին, թե ուրվական է, և աղաղակեցին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ աշակերտները տեսան, որ քայլում է լճի վրայով, կարծեցին, թե մի ուրվական է, և աղաղակ բարձրացրին, |
Եվ տեսավ, որ թիավարելիս նրանք չարչարվում էին, որովհետև քամին նրանց հակառակ էր փչում։ Գիշերվա չորրորդ ժամին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ և ուզում էր նրանցից առաջ անցնել։
Որովհետև բոլորը նրան տեսան ու վախեցան։ Եվ Հիսուսն իսկույն նրանց հետ խոսեց ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։