Մարկոս 14:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մինչ Հիսուսը Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որն ուներ նարդոսի ազնիվ, թանկագին յուղի մի շիշ. նա շիշը կոտրեց և Հիսուսի գլխին թափեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ Հիսուսը Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որն իր հետ ուներ նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղի մի շիշ։ Շիշը կոտրելով՝ նա յուղը թափեց Հիսուսի գլխին։ |
Ես վեր կացա, որպեսզի բացեմ սիրեկանիս համար, և ձեռքերիցս զմուռս կաթեց և մատներիցս՝ հոսող զմուռս փականի բռնատեղի վրա։
Այն Մարիամն էր, որ Տիրոջը յուղով օծեց և նրա ոտքերն իր մազերով սրբեց։ Նրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։