Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26). օվսաննա՜ Բարձրյալին»։
Մարկոս 11:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հիսուսի առջևից ու հետևից գնացողները աղաղակում էին ու ասում. «Օվսաննա՜, օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26). Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանք, որ Հիսուսի առաջից կամ հետևից էին գնում, աղաղակում էին և ասում. «Օվսաննա՜ Բարձրյալին, օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26). |
Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26). օվսաննա՜ Բարձրյալին»։
Որովհետև ասում եմ ձեզ, որ այսուհետև ինձ չեք տեսնի, մինչև չասեք. "Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը" (Սաղ. 118.26, Մտթ. 21.9)»։
Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։
արմավենու ճյուղեր վերցրեց և նրան ընդառաջ ելավ՝ աղաղակելով. «Օվսաննա՜ (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 118.26), Իսրայելի թագավորը»։
Իսկ նրանք աղաղակում էին. «Վերցրո՛ւ, վերցրո՛ւ և խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ձեր թագավորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Մենք բացի կայսրից ուրիշ թագավոր չունենք»։