Մարկոս 11:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք իրար մեջ քննարկում էին ու ասում. «Եթե ասենք՝ երկնքից, կասի. "Հապա ինչո՞ւ չհավատացիք նրան"։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք սկսեցին իրար մեջ խորհել և ասել. «Եթե ասենք՝ “Երկնքից”, մեզ կասի՝ “Ապա ինչո՞ւ չհավատացիք նրան”, |
Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում», որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե էին համարում։
Հովհաննեսը նրա մասին վկայում է ու աղաղակելով ասում. «Սա էր, որի մասին ասացի. "Նա, որ գալիս է ինձանից հետո, ինձանից ավելի մեծ է, որովհետև ինձանից առաջ էր"»։
Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։