Մարկոս 11:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Հիսուսը և իր աշակերտները, երբ երեկո էր լինում, քաղաքից դուրս էին ելնում։ |
Հիսուսը մտավ Երուսաղեմ և տաճար գնաց։ Շուրջն ամեն ինչ աչքի անցկացնելուց հետո, քանի որ արդեն երեկո էր, տասներկու աշակերտների հետ գնաց Բեթանիա։
Ցերեկները տաճարում ուսուցանում էր, իսկ գիշերները դուրս էր գալիս ու մնում Ձիթենյաց կոչվող լեռան վրա։
Քանի դեռ լույսն ունեք, հավատացե՛ք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք»։ Հիսուսն այս ասաց ու գնաց, նրանցից թաքնվեց։