Մարկոս 1:38 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց ասաց. «Մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև դրա համար եմ եկել»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք գնանք մոտակա այլ գյուղաքաղաքներ ևս, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ եկել»։ |
Իսկ նա նրանց ասաց. «Ես ուրիշ քաղաքների էլ պետք է Աստծու արքայությունը քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել»։
որովհետև այն խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի։ Նրանք այն ընդունեցին ու ճանաչեցին, որ իրապես ես քեզանից ելա, ու հավատացին, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։
Քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը։ Գիշերը գալիս է, և այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել։