Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր և քառասուն գիշեր։
Մարկոս 1:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա այնտեղ մնաց քառասուն օր և սատանայից փորձության ենթարկվեց. ապրում էր գազանների հետ, ու հրեշտակները ծառայում էին նրան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա այնտեղ էր քառասուն օր, փորձվեց սատանայից։ Գազանների հետ էր, հրեշտակներն էլ ծառայում էին նրան։ |
Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր և քառասուն գիշեր։
Մովսեսն այնտեղ մնաց Տիրոջ հետ քառասուն օր և քառասուն գիշեր. հաց չկերավ և ջուր չխմեց ու տախտակների վրա գրեց ուխտի խոսքերը, այսինքն՝ տասը պատվիրանները։
Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան տասներկու գունդ ուղարկի։
Քառասուն օր և քառասուն գիշեր հետո Տերն ինձ տվեց քարե այդ երկու տախտակները՝ ուխտի տախտակները։
Առաջվա նման վայր ընկա Տիրոջ առաջ քառասուն օր և քառասուն գիշեր. ո՛չ հաց կերա և ո՛չ էլ ջուր խմեցի ձեր գործած բոլոր մեղքերի համար, որովհետև չարություն էիք արել Տիրոջ առաջ՝ բարկացնելու համար նրան։
Ես քառասուն օր և քառասուն գիշեր վայր ընկա Տիրոջ առաջ և աղաչեցի, որովհետև Տերն ասում էր, որ ձեզ կոտորի։
Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։
Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։