Մատթեոս 6:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՛նչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, մի՛ նմանվեք նրանց, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան դուք նրանից մի բան կխնդրեք։ |
որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։
որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են փնտրում, բայց ձեր Հայրը գիտե, որ դրանք ձեզ պետք են։
Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։