Մատթեոս 4:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. |
Նա այնտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Եգիպտոսից իմ որդուն կանչեցի» (Ովս. 11.1)։
Եվ եկավ բնակվելու Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների միջոցով ասվածը, թե Նազովրեցի է կոչվելու։
Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին ու փախան։
թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում,
«Զաբուղոնի՛ երկիր ու Նեփթաղիմի՛ երկիր, ծովի ճանապարհ՝ Հորդանանից այն կողմ, հեթանոսների Գալիլեա՛.
որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը. «Նա մեր հիվանդությունները վերցրեց ու մեր ցավերը կրեց» (Ես. 53.4ա)։
Որովհետև, ասում եմ ձեզ, այս գրվածքն էլ պետք է իմ հանդեպ կատարվի՝ "Անօրենների շարքը դասվեց" (Ես. 53.12). որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվում է»։
Եվ նրանց ասաց. «Սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի օրենքում, մարգարեների գրքերում ու սաղմոսներում իմ մասին բոլոր գրվածները»։
Բայց դա տեղի ունեցավ, որպեսզի կատարվի նրանց օրենքում գրված խոսքը. "Ինձ առանց պատճառի ատեցին" (Սաղ. 35.19, 69.4)։
Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։