Նրանք էլ ասացին. «Նա մի մազե հագուստ էր հագել, և կաշվե մի գոտի էր կապած մեջքին»։ Եվ նա ասաց. «Նա թեզբացի Եղիան է»։
Մատթեոս 3:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինքը՝ Հովհաննեսը, ուղտի բրդից հագուստ ուներ և մեջքին՝ կաշվե գոտի։ Նրա կերակուրը մորեխ ու վայրի մեղր էր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովհաննեսը հագնում էր ուղտի բրդից հագուստ և կաշվե գոտի՝ իր մեջքին։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։ |
Նրանք էլ ասացին. «Նա մի մազե հագուստ էր հագել, և կաշվե մի գոտի էր կապած մեջքին»։ Եվ նա ասաց. «Նա թեզբացի Եղիան է»։
ահա այդ ժամանակ Տերը խոսեց Ամոզի որդի Եսայու միջոցով և ասաց. «Գնա հանի՛ր քուրձը քո մեջքից և կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից»։ Եվ նա այդպես էլ արեց. նա շրջում էր մերկ ու բոկոտն։
Դրանցից սրանք կուտեք. մորեխը և այն, ինչ սրա տեսակից է, ջորյակը և այն, ինչ սրա տեսակից է, խարագուլը և այն, ինչ սրա տեսակից է, օձամարտը և այն, ինչ սրա տեսակից է։
Եվ այդ օրը մարգարեները մարգարեանալու ժամանակ ամեն մեկն իր տեսիլքից պիտի ամաչեն և խաբելու նպատակով մազոտ վերարկու չեն հագնելու։
Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք՝ փափուկ զգեստներ հագած մի մարդո՞ւ. փափուկ զգեստներ հագնողներն ահա թագավորական տներում են։
Հովհաննեսն ուղտի մազից հագուստ էր հագել, կաշվե գոտի ուներ իր մեջքին, մորեխ ու վայրի մեղր էր ուտում։
Ինքն էլ Եղիայի հոգով ու զորությամբ նրա առաջից պիտի գնա։ Հայրերին ու որդիներին կհաշտեցնի, արդարների իմաստությունը անհնազանդներին ընդունելի կդարձնի, որպեսզի Տիրոջն ընդունելու պատրաստ ժողովուրդ կազմի»։
Նրան վեր հանեց երկրի բարձր վայրերը, Որպեսզի ուտի արտերի պտուղը. Ժայռից նրան մեղր ծծել տվեց Եվ ապառաժ քարից՝ յուղ։
Իմ երկու վկաներին իշխանություն կտամ, և հազար երկու հարյուր վաթսուն օր քուրձ հագած կմարգարեանան։