Մատթեոս 26:66 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեզ ի՞նչ է թվում»։ Նրանք պատասխանեցին ու ասացին. «Մահապարտ է»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեզ ի՞նչ է թվում»։ Նրանք պատասխանեցին և ասացին. «Մահապարտ է»։ |
քահանաներն ու մարգարեները իշխանավորներին և ամբողջ ժողովրդին ասացին. «Այս մարդն արժանի է մահվան, որովհետև այս քաղաքի դեմ է մարգարեացել, ինչպես որ լսեցիք ձեր ականջներով»։
Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և համաձայն մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։
Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին. սպանեցին նրանց, ովքեր կանխավ հայտնեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները հիմա դուք եղաք.