Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 26:40 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ եկավ աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եկավ աշակերտների մոտ և նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։

Տես գլուխը



Մատթեոս 26:40
12 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Ասացե՛ք. թող սուրը մեջքին կապողը չպարծենա սուրն արձակողի նման»։


Ես քնում էի, բայց սիրտս արթուն էր։ Սիրեկանիս ձայնն է. դուռը թակում է. «Բա՛ց ինձ համար, իմ քո՛ւյր, իմ սիրուհի՛, աղավնի՛ս, կատարյա՛լս, որովհետև գլուխս թրջված է ցողով, խոպոպներս՝ գիշերվա շաղերով»։


Եվ երբ փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին ու քնեցին։


Պետրոսը նրան ասաց. «Եթե հարկ լինի քեզ հետ մեռնել, քեզ չեմ ուրանա»։ Նույնը նաև բոլոր աշակերտներն էին ասում։


Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու ինձ հետ արթո՛ւն կացեք»։


Արթո՛ւն կացեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։


Եկավ և նրանց դարձյալ քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։


Ապա Հիսուսը եկավ և նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մի ժամ արթուն մնալ։


Աղոթքից վեր կենալով՝ եկավ իր աշակերտների մոտ և տրտմությունից քնած գտավ նրանց։


Բայց Պետրոսն ու նրա հետ եղողները խոր քնով էին անցել ու երբ զարթնեցին, տեսան նրա փառքը և այն երկու մարդկանց, որ կանգնած էին նրա մոտ։


Եվ առավոտը հենց որ արեգակը ծագի, կանուխ վե՛ր կաց ու հարձակվի՛ր քաղաքի վրա. և ահա երբ նա և իր հետ եղած ամբողջ ժողովուրդը դուրս գան քո դեմ, այն ժամանակ ձեռքիցդ եկածն արա՛ նրան»։