Մատթեոս 24:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անօրինության բազմանալու հետևանքով շատերի սերն է ցամաքելու։ |
Դրա համար ամեն աղտեղություն, չարության կուտակում դե՛ն գցեք և հեզությա՛մբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։
Բնավ մի՛ վախեցիր այն բանի համար, որ պիտի չարչարվես։ Ահա բանսարկուն ձեզանից ոմանց բանտ է նետելու, որպեսզի փորձվեք, և տասն օր նեղություն եք ունենալու։ Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։