Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 23:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նաև ասում եք՝ ով երդվում է զոհասեղանով, հոգ չէ, բայց ով երդվում է ընծայով, որ զոհասեղանի վրա է, պարտական է։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նաև՝ «Ով երդվում է զոհասեղանի վրա, կարևոր չէ, բայց ով երդվում է զոհի վրա, որ զոհասեղանին է, պարտավոր է կատարել»։

Տես գլուխը



Մատթեոս 23:18
7 Խաչաձեւ Հղումներ  

Եթե մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի երդում անել, որպեսզի երդվեցնի նրան, և գա ու երդում անի քո սեղանի առաջ այս տանը,


“Եթե մի մարդ Տիրոջը ուխտ անի կամ երդումով մի պարտավորություն ստանձնի, ապա նա իր խոսքը չպետք է դրժի. իր բերանից դուրս եկածի պես պիտի անի։


Վա՛յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք, թե ով երդվում է տաճարով, հոգ չէ, բայց ով տաճարի ոսկով է երդվում, պարտական է։


Անմիտնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։


Կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ընծա՞ն, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է ընծան։


Բայց դուք ասում եք. "Եթե մեկը հորը կամ մորն ասի՝ Կորբան, (որ նշանակում է "Այն օգնությունը, որ ինձանից ստանալու էիր, Աստծուն է տրված"),


Եվ դարձյալ վկայում եմ ամեն մարդու համար, որ ով թլփատվում է, պարտավոր է ամբողջ օրենքը կատարել։