Մատթեոս 22:43 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան "Տեր" է կոչում՝ ասելով. Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Իսկ Դավիթը, առաջնորդվելով Հոգով, ինչպե՞ս է նրան Տեր կոչում և ասում. |
Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. "Տերն իմ Տիրոջն ասաց. "Իմ աջ կողմո՛ւմ նստիր, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դնեմ" (Սաղ. 110.1)։
«Եղբայրնե՛ր, պետք է իրականանար գրվածը, որ Սուրբ Հոգին Դավթի բերանով նախապես ասել էր Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ։
Դրա համար ձեզ հայտնում եմ, որ Աստծու Հոգով խոսող ոչ ոք չկա, որ Հիսուսին նզովյալ ասի. և ոչ ոք չի կարող Հիսուսին «Տեր» ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։
որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։