Մատթեոս 21:45 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ քահանայապետներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին է ասում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ քահանայապետները, դպիրներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց վերաբերյալ ասաց։ |
Եվ օրենսգետներից մեկը պատասխանեց ու ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ ասելով մեզ էլ ես նախատում»։
Եվ քահանայապետներն ու դպիրները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց։