Դրա համար այսպես է ասում Տեր Աստվածը. «Ահա ես Սիոնում մի վեմ եմ դնում, փորձված մի վեմ, պատվական մի անկյունաքար հաստատուն հիմքով. ով հավատա նրան, խուճապի չպիտի մատնվի։
Մատթեոս 21:42 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել. "Այն քարը, որ շինարարները մերժեցին, անկյունաքար դարձավ. սա Տիրոջ կողմից եղավ, և մեր աչքին զարմանալի է" (Սաղ. 118.22-23)։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել. “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ. Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։ |
Դրա համար այսպես է ասում Տեր Աստվածը. «Ահա ես Սիոնում մի վեմ եմ դնում, փորձված մի վեմ, պատվական մի անկյունաքար հաստատուն հիմքով. ով հավատա նրան, խուճապի չպիտի մատնվի։
Նայե՛ք ազգերի մեջ ու տեսե՛ք. զարմանալով հիացե՛ք, որովհետև ահա մի արարք է կատարվում ձեր օրերում, որ չէիք հավատա, եթե պատմվեր ձեզ։
Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծու արքայությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի։
ինչպես գրված է. «Ահա ես Սիոնում դնում եմ ժայռ գլորման և քար գայթակղության, և ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու» (հմմտ. Ես. 28.16)։