Մատթեոս 17:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց. «Այո՛, վճարում է»։ Երբ նա տուն մտավ, Հիսուսը նրան կանխեց և ասաց. «Քեզ ի՞նչ է թվում, Սիմո՛ն, երկրի թագավորներն ումի՞ց են հարկը կամ տուրքը վերցնում՝ իրենց զավակների՞ց, թե՞ օտարներից»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ և նա ասաց՝ այո, տալիս է։ Երբ տուն մտան, Հիսուսը կանխեց նրան և ասաց. «Ինչպե՞ս է քեզ թվում, Սիմո՛ն. ազգերի թագավորներն ումի՞ց են վերցնում հարկերը կամ տուրքը, իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից»։ |
Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Հիմա թո՛ւյլ տուր, որովհետև մեզ հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը»։ Այդ ժամանակ Հովհաննեսը նրան թույլ տվեց։
Եվ Իսրայելի մարդիկ ասացին. «Տեսնո՞ւմ եք այդ դուրս եկած մարդուն. նա դուրս է եկել Իսրայելին նախատելու։ Ով որ սպանի նրան, թագավորը մեծ հարստությամբ հարստացնելու է նրան և իր աղջկան նրան է տալու և նրա հոր տունը ազատ է դարձնելու Իսրայելի մեջ»։