Մատթեոս 16:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք իրենց մեջ մտածում էին ու ասում. «Հաց չենք վերցրել»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք խորհում էին իրենց մեջ և ասում. «Հաց չվերցրինք»։ |
Հիսուսը հասկացավ այդ և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մեջ մտածում, թե հաց չեք վերցրել։
Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Եվ նրանք իրար մեջ խորհուրդ էին անում և ասում. «Եթե ասենք՝ երկնքից, մեզ կասի. "Հապա ինչո՞ւ չհավատացիք նրան",
Նրանք այդ խոսքն իրենց մեջ պահեցին ու իրար հարցնում էին, թե ինչ է նշանակում՝ մեռելներից հարություն կառնի։