Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 10:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ լումայով է վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն իսկ առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։

Տես գլուխը



Մատթեոս 10:29
5 Խաչաձեւ Հղումներ  

Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման չվճարես։


Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։


Մի աղքատ այրի կին եկավ, երկու լումա գցեց, այսինքն՝ մի նաքարակիտ։