Ղուկաս 9:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ամենքին ասում էր. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և մշտապես վերցնի իր խաչը և գա իմ հետևից։ |
Ուրեմն սպանե՛ք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա. պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է,
այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում՝