Հիսուսը նրան ասաց. «Ասված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ փորձիր" (Բ Օր. 6.16)»։
Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ասված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն” (Բ Օր. 6.16)»։
Անապատի մեջ բորբոքվեցին ցանկությամբ և Աստծուն փորձեցին անջուր տեղում։
Որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ, թեև տեսան իմ գործերը։
Եվ հիմա մենք երանի ենք ասում գոռոզներին, և բարգավաճում են անօրենություն անողները, մինչև անգամ Աստծուն են փորձում և ազատվում”»։
Հիսուսը նրան ասաց. «Դարձյալ գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, չփորձես" (Բ Օր. 6.16)»։
Եվ երբ սատանան ամեն փորձություն կատարեց, նրանից միառժամանակ հեռացավ։
Եվ ոչ էլ Քրիստոսին փորձենք, ինչպես նրանցից ոմանք փորձեցին ու օձերից կոտորվեցին։
Ձեր Տեր Աստծուն չփորձեք, ինչպես որ փորձեցիք Մասսայում։