Ղուկաս 23:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ նրան տանում էին, Սիմոն Կյուրենացի անունով մեկին բռնեցին, որ արտից էր գալիս. խաչը նրա վրա դրեցին, որ Հիսուսի հետևից տանի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կյուրենացի անունով մեկին, որը հանդից էր գալիս. նրա վրա դրեցին խաչը, որ այն բերի Հիսուսի հետևից։ |
Նրանց համար արձակեց խռովության ու սպանության պատճառով բանտ նետվածին, որին էլ պահանջում էին, իսկ Հիսուսին նրանց կամքին մատնեց։
Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա։
Անտիոքի եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասն ու Շմավոնը, որ Նիգեր էր կոչվում, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի ընկերը, և Սողոսը։
Փռյուգիայում ու Պամփյուլիայում, Եգիպտոսում ու Կյուրենյան Լիբիայի շրջաններում բնակվողներ ու հռոմեացի եկվորներ,
Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր «ազատագրվածների», կյուրենացիների ու ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, ելան Ստեփանոսի հետ վիճելու։