Ղուկաս 23:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին ու ասում. «Վերցրո՛ւ դրան ու մեզ համար Բարաբբայի՛ն արձակիր» Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին և ասում. «Նրան վերացրո՛ւ և արձակի՛ր մեզ համար Բարաբբային», |
Իսկ Պետրոսը կանգնել էր դրսում՝ դռան մոտ։ Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս ելավ, դռնապանի հետ խոսեց և Պետրոսին ներս մտցրեց։
Մինչև այս խոսքը նրան լսում էին, բայց հետո իրենց ձայնը բարձրացրին ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև դա չպետք է ապրի»։