Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. "Կանչի՛ր մշակներին ու տո՛ւր նրանց վարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները"։
Ղուկաս 16:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց. "Հարյուր մար ձեթ"։ Նրան ասաց. "Ա՛ռ մուրհակդ, նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն"։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ասաց. “Հարյուր մար ձեթ”։ Տնտեսը նրան ասաց՝ “Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն”։ |
Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. "Կանչի՛ր մշակներին ու տո՛ւր նրանց վարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները"։
Եվ իր տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ իր մոտ կանչեց և առաջինին ասաց. "Իմ տիրոջն ինչքա՞ն ես պարտք"։
Հետո մյուսին ասաց. "Դո՞ւ ինչքան ես պարտք"։ Նա էլ ասաց. "Հարյուր քոռ ցորեն"։ Եվ նրան ասաց. "Ա՛ռ մուրհակդ ու գրի՛ր՝ ութսուն"։
Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որ երբ այն պակասի, հավիտենական բնակարանների մեջ ձեզ ընդունեն։
Հրեաների սրբվելու սովորության համաձայն՝ այնտեղ կային քարե վեց կարասներ, որոնցից յուրաքանչյուրը երկու կամ երեք մար էր տանում։
Չգողանան, այլ կատարյալ բարիք և հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի մեր Փրկիչ Աստծու վարդապետությունը ամեն ինչով զարդարեն։