Ղուկաս 16:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իր տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ իր մոտ կանչեց և առաջինին ասաց. "Իմ տիրոջն ինչքա՞ն ես պարտք"։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասաց. “Իմ տիրոջն ինչքա՞ն պարտք ունես”։ |
Երբ այդ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դինար էր պարտք։ Բռնեց նրան և խեղդում էր՝ ասելով. "Պարտքդ վերադարձրո՛ւ"։
Նա ասաց. "Հարյուր մար ձեթ"։ Նրան ասաց. "Ա՛ռ մուրհակդ, նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն"։