Ղուկաս 14:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ընթրիքի ժամանակ իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. "Եկե՛ք, որովհետև ամեն ինչ արդեն պատրաստ է"։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ կանչելու հրավիրվածներին, թե՝ “Եկե՛ք, որովհետև ահա ամեն բան պատրաստ է”։ |
Եվ բոլորն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինը նրան ասաց. "Ագարակ եմ գնել, պետք է գնամ այն տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր"։
Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։
Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի զավակնե՛ր և ձեր մեջ նրանք, ովքեր աստվածավախ են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։
Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։