Ղուկաս 11:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ նա խոսում էր այս, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց ու ասաց. «Երանի՜ այն որովայնին, որ կրել է քեզ, և այն ստինքներին, որ սնել են քեզ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մինչ Հիսուսն այս բանն էր խոսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց և ասաց. «Երանի՜ այն որովայնին, որ հղացավ և սնեց քեզ»։ |
որովհետև իր աղախնի խոնարհությունը նկատեց, և այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի պիտի տան։
Այն ժամանակ գնում է և իրենից ավելի չար ևս յոթ ոգիներ է վերցնում, և մտնում, բնակվում են այնտեղ, և այն մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկինում էր»։
Որովհետև ահա օրեր կգան, երբ կասեն. "Երանի՜ ամուլներին ու այն որովայններին, որոնք չծնեցին, և այն ստինքներին, որ չսնեցին"։