Քո եզան և քո ոչխարի հետ էլ նույնը պիտի անես։ Յոթ օր իրենց մոր հետ թող լինեն, իսկ ութերորդ օրը դրանք կտաս ինձ։
ՂԵՎՏԱԿԱՆ 7:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Բնավ չպիտի ուտեք արջառի, ոչխարի կամ այծի ճարպ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Արջառի, ոչխարի ու այծի ճարպերից ոչինչ չուտեք։ |
Քո եզան և քո ոչխարի հետ էլ նույնը պիտի անես։ Յոթ օր իրենց մոր հետ թող լինեն, իսկ ութերորդ օրը դրանք կտաս ինձ։
Քահանան արյունը շաղ տա Տիրոջ զոհասեղանի վրա, ժողովի վրանի մուտքին և ճարպն այրի որպես անուշահոտություն Տիրոջ առաջ։
Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացել է, և իրենց ականջներով ծանր են լսում և իրենց աչքերը փակել են, որպեսզի երբեք աչքերով չտեսնեն, ականջներով չլսեն ու սրտով չիմանան, դարձի չգան, և ես չբժշկեմ նրանց" (Ես. 6.9-10)։
Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ո՛չ հակառակությամբ, ո՛չ էլ նախանձով։
Որոնք նրանց զոհերի ճարպն ուտում էին, Խմում էին նրանց հեղելու նվերի գինին։ Թող վեր կենան և օգնեն ձեզ, Ձեզ պաշտպան կանգնեն։
Ինչո՞ւ եք անարգում իմ զոհերն ու ընծաները, որ ես պատվիրեցի իմ տան համար, և քո որդիներին ինձնից ավելի ես պատվում, և ձեզ գիրացնում եք իմ ժողովրդի՝ Իսրայելի ընտիր ընծաներով”։