Եվ այն օրը, երբ նա մտնում է սրբարանի ներքին գավիթը՝ սրբարանում պաշտոն մատուցելու համար, իր համար մեղքի զոհ պիտի մատուցի»,- ասում է Տեր Աստված։
ՂԵՎՏԱԿԱՆ 5:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կամ մարդու անմաքրության, անմաքուր անող որևէ անմաքրության դիպչի, թեև ինքն անտեղյակ լինի, բայց հետո իմանա, ապա հանցավոր կլինի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կամ դիպչի մարդկային ամեն տեսակի պղծությունների, որոնց դիպչելիս մարդ պղծվում է, սակայն անգիտակից լինի իր մեղքին, և երբ գիտակցի այն, մեղավոր կլինի։ |
Եվ այն օրը, երբ նա մտնում է սրբարանի ներքին գավիթը՝ սրբարանում պաշտոն մատուցելու համար, իր համար մեղքի զոհ պիտի մատուցի»,- ասում է Տեր Աստված։
Քահանան թող զննի նրա մարմնի մաշկի վրա եղած վերքը։ Եթե վերքի մեջ գտնվող մազերը սպիտակ են դարձել, և վերքը խոր է երևում, ուրեմն դա բորոտության ախտ է։ Քահանան պետք է զննի նրան և անմաքուր հայտարարի նրան։
Կամ մի մարդ անմաքուր բանի կամ անմաքուր գազանի դիակին, կամ անմաքուր անասունի դիակին, կամ անմաքուր սողունի դիակին դիպչի, թեև ինքն անտեղյակ լինի, ապա նա անմաքուր և հանցավոր է։
Կամ մեկը շրթունքներով անմտորեն երդում անի (ինչպես որ մարդ երդվելով դատարկ բաներ է խոսում) չարիք կամ բարիք գործելու համար, և ինքն անտեղյակ լինի, բայց հետո իմանա, ապա այդ բանի մեջ հանցավոր կլինի։
Ով որ դիպչի որևէ պիղծ բանի, դա լինի մարդու պղծության կամ պիղծ անասունի և կամ ամեն մի անմաքուր, պիղծ բանի, եթե Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից»։
Անմաքուր մարդը ինչի որ դիպչի, դա անմաքուր կլինի, և դրան դիպչող մարդն էլ անմաքուր կլինի մինչև երեկո”»։