Իսկ ղևտացիների քաղաքներում գտնվող տները, որոնք նրանց կալվածքներն են այդ քաղաքներում, միշտ կարող են փրկագնվել ղևտացիների կողմից։
ՂԵՎՏԱԿԱՆ 25:33 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մեկը ղևտացիներից ծախու առնելու լինի, հոբելյան տարում նա դուրս պիտի գա այդ տնից և իր կալվածքը եղող քաղաքից, որովհետև ղևտացիների քաղաքների տները իրենց կալվածքներն են։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե որևէ մեկը ղևտացու տուն գնի, ապա թողության տարում նրանց ժառանգական քաղաքներում գտնվող տնից նա դուրս պետք է գա, որովհետև Իսրայելի որդիների մեջ ղևտացիների քաղաքներում գտնվող տները նրանց սեփականությունն են։ |
Իսկ ղևտացիների քաղաքներում գտնվող տները, որոնք նրանց կալվածքներն են այդ քաղաքներում, միշտ կարող են փրկագնվել ղևտացիների կողմից։
Բայց նրանց քաղաքների շուրջը գտնվող ագարակները չպիտի վաճառվեն, որովհետև դրանք նրանց հավիտենական կալվածքներն են։