ՂԵՎՏԱԿԱՆ 22:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արեգակի մայր մտնելուց հետո նա մաքուր կլինի և հետո թող ուտի սուրբ բաներից, որովհետև դա նրա սնունդն է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արևը մայր մտնելուց հետո նա մաքուր թող համարվի և դրանից հետո միայն թող ուտի մատուցված սուրբ զոհաբերություններից, որովհետև այն իր կերակուրն է։ |
սրանց դիպչող մարդն անմաքուր կլինի մինչև երեկո։ Նա սուրբ բաներից չպետք է ուտի, այլ իր մարմինը պետք է լվանա ջրով։
Սրանք քեզ կպատկանեն ամենասուրբ բաներից, որոնք կրակով չեն անցել. նրանց հացի բոլոր ընծաները, նրանց բոլոր մեղքերի զոհերը և նրանց բոլոր հանցանքների զոհերը, որոնք ինձ են մատուցվում, ամենասուրբ են քեզ և քո որդիների համար։