ՂԵՎՏԱԿԱՆ 22:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե քահանայի աղջիկն ամուսնանա մի աշխարհականի հետ, ապա նա չի կարող ուտել սրբագործված սուրբ բաներից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե քահանայի դուստրը ամուսնանա քահանայական ընտանիքից չսերած մի տղամարդու հետ, ապա նա չի կարող ուտել սուրբ երախայրիքներից։ |
Բայց քահանայի փողով գնված անձը և նրա տանը ծնվածը կարող են ուտել դրանից։ Նրանք կարող են ուտել նրա կերակուրից։
Բայց եթե քահանայի աղջիկն այրիանա կամ ամուսնալուծվի և զավակ չունենա ու վերադառնա իր հոր տունը, ապա նա, ինչպես իր աղջկության ժամանակ, կարող է ուտել իր հոր հացից։ Սակայն ոչ մի աշխարհական չպետք է ուտի դրանից։