Հացի ընծայից մնացածը Ահարոնին և նրա որդիներին թող լինի։ Դա ամենասուրբ այրված զոհն է Տիրոջ համար։
ՂԵՎՏԱԿԱՆ 21:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահարոն քահանայի սերնդից արատ ունեցող որևէ մարդ չպիտի մոտենա Տիրոջը զոհեր մատուցելու. նա արատավոր է. չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահարոն քահանայի սերնդից արատ ունեցող որևէ մեկը թող չմոտենա քո Աստծուն զոհ մատուցելու, որովհետև նա արատավոր է, թող չմերձենա Աստծու ընծաները մատուցելու։ |
Հացի ընծայից մնացածը Ահարոնին և նրա որդիներին թող լինի։ Դա ամենասուրբ այրված զոհն է Տիրոջ համար։
«Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛. “Քո սերնդից և իրենց ազգերի մեջ ով որ իր վրա արատ ունենա, թող չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։
Սուրբ պիտի լինեն իրենց Աստծուն և չպիտի պղծեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջը մատուցում են զոհաբերություն՝ իրենց Աստծու հացը։ Ուստի սուրբ պետք է լինեն։
Դու պիտի սրբացնես նրան, որովհետև նա քո Աստծու հացն է մատուցում։ Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետև ես՝ Տերը, որ սրբագործում եմ ձեզ, սուրբ եմ։