Ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք մահացած մեկի համար. և ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք. ես եմ Տերը։
ՂԵՎՏԱԿԱՆ 21:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ոչ մի մեռած մարդու մոտ չգնա և ո՛չ էլ իր հոր կամ իր մոր համար անմաքուր լինի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ վախճանված մարդուն չդիպչի, եթե նույնիսկ դա իր հայրը կամ մայրն է, և իրեն չպղծի։ |
Ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք մահացած մեկի համար. և ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք. ես եմ Տերը։
Այս է վրանի մեջ մեռնող մարդու մասին օրենքը. ով որ մտնի այդ վրանը, և ով որ գտնվի այդ վրանում, յոթ օր անմաքուր կլինի։
նա իրեն չպետք է պղծի նույնիսկ իր հոր կամ մոր, իր եղբոր կամ իր քրոջ մեռած ժամանակ նրանց դիակին մոտենալով, որովհետև իր Աստծու ուխտը իր գլխի վրա է։
«Եթե մեկն ինձ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից ու մորից, կնոջից ու զավակներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից, նա չի կարող իմ աշակերտը լինել։
Ուրեմն այսուհետև մենք մարդկային տեսակետից ոչ ոքի չենք ճանաչում։ Ու թեև Քրիստոսին մարդկային տեսակետից էինք ճանաչում, սակայն հիմա այլևս այդպես չենք ճանաչում։
Նա, որ իր հոր ու մոր մասին ասաց. “Ես չտեսա նրանց”։ Նա իր եղբայրներին չճանաչեց Ու իր որդիներին անտեսեց. Որովհետև նրանք հետևեցին քո խոսքին Եվ քո ուխտը պահեցին։