Ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք մահացած մեկի համար. և ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք. ես եմ Տերը։
ՂԵՎՏԱԿԱՆ 19:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ պղծիր քո աղջկան պոռնկացնելով, որպեսզի երկիրը պոռնկության մեջ չընկնի և երկիրը գարշությամբ չլցվի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ պղծիր քո դստերը՝ նրան պոռնկության տալով, որպեսզի երկիրը պոռնկության մեջ չընկնի ու անօրենությամբ չլցվի։ |
Ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք մահացած մեկի համար. և ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք. ես եմ Տերը։
Պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն, ոչ էլ իր ամուսնուց արձակված կին, որովհետև քահանան սուրբ է իր Աստծուն։
Եթե մի քահանայի աղջիկը պոռնկություն անելով պղծվի, նա պղծում է իր հորը. նա պետք է այրվի կրակով։
Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. ուրեմն Քրիստոսի անդամները վերցնեմ պոռնիկի՞ անդամ անեմ։ Քա՛վ լիցի։
այն ժամանակ աղջկան թող դուրս բերեն իր հոր տան դուռը, և քաղաքի մարդիկ քարկոծեն նրան, որ մեռնի, որովհետև Իսրայելում նա անզգամություն է արել՝ պոռնկանալով իր հոր տանը։ Այսպիսով չարությունը կվերացնես քո միջից։