ՂԵՎՏԱԿԱՆ 13:56 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ եթե քահանան տեսնի, որ լվացվելուց հետո ախտը թեթև նկատելի է, այն ժամանակ այդ մասը թող պատռի-անջատի հագուստից կամ կաշվից, կամ հենքից և կամ թևքից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե քահանան տեսնի, որ բիծը լվացվելուց հետո թխագույն է դարձել, ապա այդ մասը թող կտրի-անջատի հագուստից, կաշվե առարկայից, գործվածքից և կարվածքից։ |
Ախտահարված բանը լվացվելուց հետո քահանան թող զննի. եթե ախտը իր տեսքը չի փոխել և չի տարածվել, այն անմաքուր է. պետք է այրվի կրակով. դրա աստառի մեջ կամ երեսին փտություն կա։
Եթե ախտը դարձյալ երևա այդ հագուստի վրա կամ հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա, դա տարածված բորոտություն է. իր վրա ախտ ունեցող բանը պետք է կրակով այրես։