ՂԵՎՏԱԿԱՆ 13:51 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Յոթերորդ օրը պետք է զննի ախտահարված բանը. եթե տարածվել է հագուստի վրա, հենքի կամ թևքի մեջ, կամ կաշվի վրա կամ գործածության համար կաշվից շինված որևէ բանի վրա, այդ ախտը բորբոքվող բորոտություն է. անմաքուր է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանան յոթերորդ օրը պետք է զննի բիծը։ Եթե այն տարածվել է հագուստի, գործվածքի կամ կարվածքի, քաթանե կամ բրդե, կաշվի կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա, այդ բիծը մնայուն բորոտություն է։ Դա անմաքուր է։ |
Այն ժամանակ նա պետք է այրի բրդե կամ կտավե հագուստը կամ հենքը, կամ թևքը և կամ կաշվից պատրաստված որևէ բան, որի մեջ այդ ախտանշանը կա։ Քանի որ դա բորբոքված բորոտություն է, պետք է այրվի կրակով։
Յոթերորդ օրը քահանան դարձյալ թող գա և զննի տունը. եթե ախտը տարածվել է այդ տան պատերի վրա,
այն ժամանակ քահանան թող գա և զննի. եթե ախտը տարածված է տան մեջ, ուրեմն այդ տանը բորբոքված բորոտություն կա. այն անմաքուր է։