Արդ թող մեզ երկու զվարակ տան. և նրանք թող իրենց համար ընտրեն մեկ զվարակը, կտրտեն այն և դնեն փայտերի վրա, բայց կրակ չվառեն. ես էլ պատրաստեմ մյուս զվարակը և դնեմ փայտերի վրա, բայց կրակ չվառեմ։
ՂԵՎՏԱԿԱՆ 1:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահարոնի որդիները՝ քահանաները, կտրտված մասերը, գլուխը և ճարպը շարեն զոհասեղանի վրա՝ կրակի վրա դրված փայտերի վրա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահարոնի որդիները՝ քահանաները, անդամատված մասերը, գլուխն ու ճարպը թող դնեն զոհասեղանի կրակին դիզված փայտի վրա։ |
Արդ թող մեզ երկու զվարակ տան. և նրանք թող իրենց համար ընտրեն մեկ զվարակը, կտրտեն այն և դնեն փայտերի վրա, բայց կրակ չվառեն. ես էլ պատրաստեմ մյուս զվարակը և դնեմ փայտերի վրա, բայց կրակ չվառեմ։
Եվ մեկ ձեռքի լայնության չափով դարակներ շուրջանակի ամրացված էին ներսից, իսկ սեղանների վրա՝ զոհի միսը։
Այն բաժանեն մասերի, գլուխն ու ճարպը նույնպես, և քահանան դրանք շարի զոհասեղանի վրա՝ կրակի վրա դրված փայտերի վրա։
Եվ խաղաղության զոհից Տիրոջը զոհ մատուցի, այսինքն՝ հանի փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը,
երկու երիկամները և դրանց շուրջը մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։