Ապողոսը սկսեց ժողովարանում համարձակ խոսել։ Երբ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան լսեցին, նրան իրենց մոտ վերցրին և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։
Հռոմեացիներին 16:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ողջունե՛ք Պրիսկիղային, Ակյուղասին՝ Քրիստոս Հիսուսով իմ գործընկերներին, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողջունե՛ք Պրիսկեին ու Ակյուղասին՝ Հիսուս Քրիստոսով իմ գործակիցներին, |
Ապողոսը սկսեց ժողովարանում համարձակ խոսել։ Երբ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան լսեցին, նրան իրենց մոտ վերցրին և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։
որոնք կյանքս փրկելու համար իրենց պարանոցը սրի տակ դրեցին՝ վտանգի ենթարկվելով, և որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները.
Ողջունե՛ք Անդրոնիկոսին և Հունիային՝ իմ ազգականներին և բանտակիցներին, որոնք առաքյալների մեջ երևելի են և որոնք ինձանից առաջ են Քրիստոսին պատկանել։
Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։
Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Տիրոջով ձեզ շատ ողջունում են Ակյուղասն ու Պրիսկիղան այն եկեղեցու հետ միասին, որ նրանց տանն է հավաքվում։
Քրիստոսով մի մարդ գիտեմ, որ տասնչորս տարի առաջ, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի, մինչև երրորդ երկինք հափշտակվեց։
Հարկ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոս եղբորը՝ իմ գործակցին ու զինակցին, որին ուղարկեցիք կարիքներս հոգալու համար,
և Հիսուսը, որ Հուստոս է կոչվում, որոնք թլփատվածներից են։ Միայն նրանք են իմ գործակիցներն Աստծու արքայության մեջ, որով ինձ համար էլ մխիթարություն եղան։