Առաջինն առյուծի պես էր և արծվի թևեր ուներ։ Մինչ նայում էի, նրա թևերը պոկվեցին, և նա վերցվեց երկրից և մարդու պես երկու ոտքերի վրա կանգնեց։ Եվ մարդու միտք տրվեց նրան։
Հայտնություն 9:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մորեխները նման էին պատերազմի պատրաստ ձիերի։ Նրանց գլուխներին կարծես ոսկե պսակներ էին, իսկ երեսները նման էին մարդկանց երեսների։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մորեխները նման էին պատերազմի պատրաստվող ձիերի, իսկ գլուխների վրա կարծես ոսկե պսակներ էին. երեսները նման էին մարդու երեսների, |
Առաջինն առյուծի պես էր և արծվի թևեր ուներ։ Մինչ նայում էի, նրա թևերը պոկվեցին, և նա վերցվեց երկրից և մարդու պես երկու ոտքերի վրա կանգնեց։ Եվ մարդու միտք տրվեց նրան։
Ես ուշադրությամբ նայում էի այդ եղջյուրներին, և ահա մի ուրիշ՝ փոքր եղջյուր դուրս ելավ նրանց մեջ, և առաջվա այն եղջյուրներից երեքը խլվեցին նրա առաջից։ Ահա մարդու աչքերի պես աչքեր կային այդ եղջյուրի վրա և մեծախոս բերան։
Քո պալատականները ջորյակի պես են, իսկ քո զորավարները՝ անթիվ մորեխների պես, որոնք ցուրտ օրը հանգչում են ցանկապատերի վրա. չվում են, երբ ծագում է արեգակը։ Եվ չի իմացվում նրանց տեղը, թե որտե՛ղ են։
Եվ ահա տեսա մի սպիտակ ձի, և նրա վրա նստողը մի աղեղ ուներ։ Նրան պսակ տրվեց, ու հաղթողը ելավ հաղթանակներ տանելու։
Ծխից երկրի վրա մորեխներ դուրս ելան։ Նրանց տրվեց իշխանություն, ինչպիսին որ երկրի կարիճներն ունեն։