Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Հակոբոս 3:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տե՛ս, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, ու նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տե՛ս, թե ինչպե՛ս ենք ձիերի բերանը սանձեր դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, և նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։

Տես գլուխը



Հակոբոս 3:3
7 Խաչաձեւ Հղումներ  

Քո՝ իմ դեմ ունեցած բարկության համար Եվ քո հոխորտանքի համար, որ հասել է իմ ականջին, Ահա ես էլ իմ կարթը դնում եմ քո քթին Եվ իմ սանձը՝ քո բերանին Եվ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհով։


Ո՞վ կարող է նրա զգեստի երեսը բաց անել. նրա զույգ կզակների մեջ ո՞վ կմտնի։


Մի՛ եղեք ձիու պես և ջորու նման, որոնք միտք չունեն, և նրանց կզակների մեջ սանձ ու պախուրց պետք է դնել, որ քեզ մոտենան»։


Ես ասացի. «Իմ ճանապարհները պահեմ լեզվով մեղանչելուց. սանձ դնեմ իմ բերանին, քանի դեռ ամբարիշտն իմ առջևում է»։


Եվ որովհետև իմ դեմ ունեցած բորբոքված կատաղությունը Եվ քո ամբարտավանությունը հասել են իմ ականջներին, Ես էլ իմ կարթը քո քթին և իմ սանձը քո բերանին կդնեմ Եվ քեզ հետ կդարձնեմ քո եկած ճանապարհով։


Եթե մեկը կարծում է, թե կրոնասեր է և իր լեզուն չի սանձահարում, այլ իր սիրտը մոլորեցնում է, այդպիսիի կրոնասիրությունը զուր է։


Ահա նավերը ևս, որ այդքան մեծ են ու սաստիկ հողմերից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, դեպի ո՛ր կողմ ղեկավարը կամենում է։