ՀՌՈՒԹ 4:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հետո այն ազգականին ասաց. «Մեր եղբայր Ելիմելեքի արտի բաժինը ծախում է Նոեմին, որը վերադարձել է Մովաբի երկրից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոոսն այն ազգականին ասաց. «Նոոմինը, որը վերադարձել է Մովաբի դաշտից, վաճառում է մեր եղբայր Ելիմելեքի արտի բաժինը։ |
“Ահա քո հորեղբոր՝ Սեղղումի որդի Անամայելը քեզ մոտ պիտի գա և ասի. "Գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է, որովհետև փրկագնման իրավունքը քոնն է, որպեսզի գնե"”»։
Եթե քո եղբայրն աղքատանա և վաճառի իր կալվածքի մի մասը, ապա նրա մոտիկ ազգականը թող գա նրա մոտ և փրկագնի իր եղբոր վաճառածը։
Այդ մարդու անունը Ելիմելեք էր, կնոջ անունը՝ Նոեմի, և երկու որդիների անունները Մաալոն և Քելլոն էին։ Նրանք եփրաթացի էին, Հուդայի Բեթլեհեմից և գնացին Մովաբի երկիրն ու այնտեղ էին լինում։