ՀՌՈՒԹ 4:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Փարեսի սերունդները սրանք են. Փարեսը ծնեց Եսրոնին, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փարեսի ազգատոհմն այս է. Փարեսը ծնեց Եսրովմին, |
Եվ քո տունը Փարեսի տան պես լինի, և այն սերնդից, որ Թամարը ծնեց Հուդայի համար, թող Տերը քեզ զավակ տա այս նորահասակ կնոջից»։
Եվ դրացի կանայք նրան անուն դրեցին՝ ասելով. «Նոեմիին մի որդի է ծնվել». և նրա անունը Ովբեդ դրին։ Սա Դավթի հոր՝ Հեսսեի հայրն էր։