ՀՌՈՒԹ 3:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հռութը բռնեց այն, և նա վեց չափ գարի չափեց ու նրա շալակը տվեց։ Ինքն էլ քաղաք գնաց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վրայիդ ծածկոցը բե՛ր և բռնի՛ր այստեղ»։ Հռութը բռնեց այն, և Բոոսը վեց չափ գարի չափեց, դրեց նրա շալակը, և Հռութը մտավ քաղաք։ |
Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի՛ք անենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։
Եվ նա պառկեց նրա ոտքերի մոտ մինչև առավոտ և վեր կացավ, երբ որ մարդիկ չէին կարող մեկմեկու ճանաչել։ Եվ Բոոսն ասաց. «Ոչ մի մարդ չիմանա, թե կալում կին է եղել»։ Նաև ասաց. «Վրայիդ ծածկոցը բե՛ր և բռնի՛ր այն»։
Հռութը վերադարձավ իր սկեսուրի մոտ։ Նա ասաց. «Աղջի՛կս, ինչպե՞ս ես»։ Եվ նա նրան պատմեց, թե ինչ էր արել այդ մարդն իրեն.