Աստված երազի մեջ ասաց նրան. «Ես գիտեմ, որ դու ուղիղ սրտով արեցիր այդ. նաև ես քեզ ետ պահեցի իմ դեմ մեղք գործելուց և դրա համար քեզ չթողեցի, որ մերձենաս նրան։
ՀՌՈՒԹ 2:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող աչքդ նրանց հնձած արտի վրա լինի, և գնա՛ նրանց ետևից. ահա պատանիներին պատվիրել եմ, որ քեզ չդիպչեն, և երբ ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր պատանիների դուրս քաշած ջրից»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող քո աչքերը լինեն այն արտի վրա, որտեղ հունձ են անում, և նրանց հետևից գնա։ Ահա ես պատվիրել եմ իմ պատանիներին, որ քեզ չդիպչեն։ Եթե ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր այդ պատանիների հանած ջրից»։ |
Աստված երազի մեջ ասաց նրան. «Ես գիտեմ, որ դու ուղիղ սրտով արեցիր այդ. նաև ես քեզ ետ պահեցի իմ դեմ մեղք գործելուց և դրա համար քեզ չթողեցի, որ մերձենաս նրան։
Եվ ով այս փոքրիկներից որևէ մեկին որպես իմ աշակերտի թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի»։
Գիտենք, որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։
Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին երկրպագելով՝ նրան ասաց. «Ինչի՞ց է, որ ես շնորհ եմ գտել քո աչքերի առաջ, և դու ճանաչում ես ինձ. չէ՞ որ ես մի օտար կին եմ»։
Եվ Բոոսն ասաց Հռութին. «Ահա, աղջի՛կս, հասկ հավաքելու համար ուրիշի արտը չգնաս և այստեղից էլ չհեռանաս, այլ կմնաս այստեղ՝ իմ աղջիկների մոտ։