Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՌՈՒԹ 1:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, գնացե՛ք, որովհետև ես պառաված եմ, այլևս մարդու չեմ գնալու. եթե ասեի, թե հույս ունեմ հենց այս գիշեր կարգվելու և որդիներ էլ ծնելու,

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Վերադարձե՛ք, աղջիկնե՛րս, և գնացե՛ք, որովհետև ես պառավել եմ, էլ մարդու չեմ գնալու. եթե ասեի էլ, թե հույս ունեմ և կամուսնանամ ու որդիներ կծնեմ,

Տես գլուխը



ՀՌՈՒԹ 1:12
5 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը երեսի վրա ընկավ, ծիծաղեց և իր սրտում ասաց. «Արդյոք հարյուր տարեկան մարդուց զավակ կլինի՞, և իննսուն տարեկան Սառան կծնի՞»։


Հուդան իր հարս Թամարին ասաց. «Որբևայրի՛ նստիր քո հոր տանը, մինչև որ իմ որդի Սելոմը մեծանա»։ Որովհետև ասաց. «Միգուցե նա էլ մեռնի իր եղբայրների պես»։ Թամարը գնաց ու նստեց իր հոր տանը։


Թող այրի համարվի նա, ով վաթսուն տարեկանից պակաս չէ և մեկ ամուսնու կին է եղել,


Բայց Նոեմին ասաց. «Աղջիկնե՛րս, ե՛տ դարձեք, ինչի՞ համար գաք ինձ հետ. մի՞թե իմ արգանդում ուրիշ տղաներ կան, որ ամուսիններ դառնան ձեզ համար։


դուք մինչև նրանց մեծանալը պիտի սպասեի՞ք, դուք դրա համար պիտի զրկվեի՞ք ամուսնանալուց. ո՛չ, աղջիկնե՛րս. ես շատ եմ ցավում ձեզ համար, որովհետև Տիրոջ ձեռքը ինձ հարվածեց»։