Փարավոնն ասաց նրա եղբայրներին. «Ի՞նչ է ձեր գործը»։ Նրանք պատասխանեցին փարավոնին. «Քո ծառաները՝ հովիվներ ենք, թե՛ մենք և թե՛ մեր հայրերը»։
ՀՈՎՆԱՆ 1:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրան ասացին. «Հիմա ասա՛ մեզ, թե ո՛ւմ պատճառով է այս չարիքը եկել մեզ վրա, քո գործն ի՞նչ է, որտեղի՞ց ես գալիս և ո՞ր ժողովրդից ես դու»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան ասացին. «Պատմի՛ր մեզ՝ ինչո՛ւ են այս չարիքները մեզ վրա, ի՛նչ արհեստ ունես, որտեղի՛ց ես գալիս կամ ո՛ւր ես գնում, ո՛ր երկրից ես կամ ո՛ր ժողովրդից»։ |
Փարավոնն ասաց նրա եղբայրներին. «Ի՞նչ է ձեր գործը»։ Նրանք պատասխանեցին փարավոնին. «Քո ծառաները՝ հովիվներ ենք, թե՛ մենք և թե՛ մեր հայրերը»։
Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։
Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, հիմա փա՛ռք տուր Իսրայելի Տեր Աստծուն, խոստովանի՛ր նրան և հայտնի՛ր ինձ քո արածը, մի՛ ծածկիր ինձանից»։
Եվ Սավուղը Հովնաթանին ասաց. «Հայտնի՛ր ինձ, թե ինչ ես արել». և Հովնաթանը նրան հայտնեց ու ասաց. «Ձեռքիս գավազանի ծայրով մի քիչ մեղր եմ կերել. ահավասիկ ես պիտի մեռնեմ»։
Եվ Դավիթը նրան ասաց. «Դու ո՞ւմ մարդն ես և որտեղի՞ց ես»։ Եվ նա ասաց. «Ես մի եգիպտացի պատանի եմ, ամաղեկացի մարդու ծառա. իմ տերը լքեց ինձ, որովհետև երեք օր է, որ հիվանդ եմ։